Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն ընդունեց «Հակոբյաններ Համահայկական կենտրոնի» նախագահ Սմբատ Հակոբյանին

20.09.2023

Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն ընդունեց «Հակոբյաններ Համահայկական կենտրոնի» նախագահ Սմբատ Հակոբյանին՝ նրա հետ քննարկելով կենտրոնի կողմից Գեղարքունիքի մարզում նախատեսվող ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Մարտունի, Վարդենիս, Գավառ, Սեւան համայնքների ղեկավարների տեղակալներ։
«Հակոբյաններ Համահայկական կենտրոնի» նախագահ Սմբատ Հակոբյանը ներկայացրեց կենտրոնի կողմից Գեղարքունիքի մարզում նախատեսված ծրագրի երեք բաղադրիչների բովանդակությունը, նպատակները՝ կարեւորելով համագործակցության անհրաժեշտությունը։
Ըստ Սմբատ Հակոբյանի՝ ծրագիրը նախատեսվում է իրականացնել մարզի հանրակրթական ոլորտում, երեք տարբեր ուղղություններում։ «Հակոբյաններ Համահայկական կենտրոնի» միջոցները գոյանում են համահայկական նվիրատվությունների հաշվին։ Ծրագրի ներդրման դեպքում ընդհանուր գումարի 60-70 տոկոսը պետք է ներդրվի «Հակոբյաններ Համահայկական կենտրոնի», 30-40 տոկոսը՝ համայնքապետարանների կողմից։ Ծրագրի ներդրումը նպատակ ունի՝ խրախուսել կրթության որակի ապահովումն ու զարգացումը, հայկական ավանդական տարազների պահպանումն ու հանրահռչակումը, աջակցել ոչ բարվոք վիճակում գտնվող հանրակրթական դպրոցների ու մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման գործընթացին։
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը եւ համայնքների ղեկավարների տեղակալները համատեղ քննարկման արդյունքում նշեցին, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը եւ մարզի համայնքապետարանները լրացուցիչ քննարկումներից հետո համագործակցության շուրջ կներկայացնեն համապատասխան առաջարկներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52