Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևան և Ճամբարակ համայնքներում անցկացվել են իրազեկման աշխատանքներ՝ զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ

15.09.2023

Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով՝ ՀՀ Պաշտպանության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ սեպտեմբերի 15-ին Գեղարքունքի մարզի Սևան և Ճամբարակ համայնքներում անցկացվել են հանդիպում-քննարկումներ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ։
Հանդիպում-քննարկումներին մասնակցել են նաև Սևան և Ճամբարակ համայնքների և նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի ղեկավարները, համայնքապետարանների աշխատակիցներ։
Իրազեկման աշխատանքներն իրականացրել են պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52