Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևան քաղաքում անցկացվեց «Առողջ ապրելակերպը սովորություն է» կարգախոսով հանրային իրազեկման արշավ

14.09.2023

Երեխաների և մեծահասակների մոտ առողջ ապրելակերպին ուղղված իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում անցկացվեց «Առողջ ապրելակերպը սովորություն է» կարգախոսով հանրային իրազեկման արշավ։
Արշավին մասնակցեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի սպորտի վարչության գլխավոր մասնագետ Համբարձում Սաֆարյանը, առողջապահության նախարարության, Սևանի համայնքապետարանի, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ ներկայացուցիչներ,կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ։
Արշավին թեմատիկ պաստառներով և տարբեր կարգախոսներով միացան Սևան քաղաքի և նրա կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերի դպրոցականները։
Մասնակիցները Սևանի Չարենցի փողոցով անցան առողջ ապրելակերպը քարոզող պաստառներով, իսկ Իզերի հրապարակում դպրոցականները առանձին տաղավարներում ներկայացրին առողջ բաղադրատոմսերով պատրաստված սնունդ, դպրոցների միջև անցկացվեց սպորտլանդիա, անցկացվեցին առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտելիքի խաղեր, ավանդական խաղեր, ներկայացվեց նաև հոգեկան առողջության տաղավարը։
Քայլերթը նպատակ ուներ տեղեկացնել մարդկանց առողջ ապրելակերպի մասին, խրախուսել 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52