Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Հայկական կինոդար» մարզային ծրագիրը ցուցադրություններ կկազմակերպի նաև Գեղարքունիքի մարզի համայնքներում

14.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ իրականացնում է«Հայկական կինոդար» մարզային ծրագիրը, որի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունների կազմակերպումը Հայաստանի մարզերում։
Ցուցադրության համար ընտրվել են հայկական շուրջ հարյուր լիամետրաժ և կարճամետրաժ, դասական և ժամանակակից ֆիլմեր, այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգնված նմուշներ։
Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 25-ին ցուցադրություն կկազմակերպվի Վարդենիսի Մ․ Մկրտչյանի անվան մշակույթի պալատի, սեպտեմբերի 26-ին Մարտունու մշակույթի պալատի, սեպտեմբերի 27-ին՝ Սևանի Ս․ Զաքարանի անվան մշակույթի պալատի և սեպտեմբերի 28-ին Գավառի՝ Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճներում։
Բոլոր ցուցադրություններն անվճար են և մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52