Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը «Արվեստների և արհեստների»փառատոնում

12.09.2023

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, արտաքին գործերի նախարարության, Հայաստանի մարզպետների աշխատակազմերի աջակցությամբ «MEDIA ONIX» մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերությունը արդեն 10-րդ տարին է Դիլիջան քաղաքում կազմակերպում է «Մշակութային վերածնունդ» «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոն, որը նպաստում է բոլոր շահագրգիռ կողմերի փոխշահավետ շփումներին, մշակութային երկխոսությանն ու փորձի փոխանակմանը:
Այս տարի փառատոնն անցկացվել է սեպտեմբերի 9-ին:
Նախորդ տարիների պես այս տարի ևս Գեղարքունիքի մարզն ակտիվ մասնակցություն է ունեցել փառատոնին, ներկայացնելով մարզի տարբեր համայնքներում գործող մշակույթի կրողներին, ստեղծագործողներին, արհեստավորներին, մշակութային կազմակերպություններին ինչպես նաև մարզին բնորոշ կերակրատեսակները:
Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը ցուցադրության է ներկայացրել թանգարանային հնաոճ իրեր, կարպետներ, գորգեր: Ճամբարակի Է. Ղուլյանի անվան գեղարվեստի դպրոցը ցուցադրել է դպրոցի սաների հետաքրքիր և բազմաոճ աշխատանքները: Գավառի մանկատունը ներկայացրել է կարպետագործությունը և ասեղնագործությունը, իսկ մանկատան սաները տեղում անցկացրել են կարպետագործության վարպետության դասեր:
Տիկնիկագործությունը և հուլունքագործությունը ներկայացրել է Երանոս բնակավայրի ներկայացուցիչ Աննա Հոխիկյանը: Իր ձետագործ տիկնիկները ցուցադրել է ժողովրդական վարպետ, գավառցի Անահիտ Ճաթեյանը: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացրել ճամբարակցի փայտագործ-վարպետ Մովսես Բրուտյանի փայտյա քանդակները: Հայկ Հովհաննիսյանը ներկայացրել է մեղվաբուծությունը: Մազին բնորոշ խոհանոցը ցուցադրել է վարդենիսցի ավագ խոհարար Անդրանիկը:
Այցելուները համտեսել են մարզին բնորոշ ուտեստներից, ճաշատեսակներից ու քաղցրավենիքներից։
Փառատոնի համերգային մասում պարային կատարումներով հանդես են եկել Սևանի մշակույթի տան «Սևան» պարային համույթի սաները:
«Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնին երկար տարիներ բարձր մակարդակով մասնակցելու և ազգային ավանդույթները լավագույնս պահպանելու համար Գեղարքունիքի մարզը կազմակերպիչների կողմից պարգևատրվել է սերտիֆիկատով և գավաթով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52