Նորություններ
Փրկարար ծառայության աշխատակիցները խրախուսվեցին Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով
08.09.2023
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցների օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց, շնորհավորեց և արտակարգ իրավիճակներում ծառայողական պարտականությունները պատշաճ ու բարեխիղճ կատարելու համար ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության 14 փրկարարների խրախուսեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով։
Գեղարքունիքի մարզպետը կարևորեց փրկարար ծառայության դերը հանրային կյանքում և իր երախտագիտությունը հայտնեց փրկարարներին՝ սահմանային միջադեպերի ընթացքում և արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքելու, ազգաբնակչությանն ամենօրյա ծառայություն մատուցելու համար։
Կարեն Սարգսյանը նշեց, որ մշտապես պատրաստակամ է լինել կառույցի կողքին և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել համապատասխան աջակցություն։
Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գևորգ Գալստյանը փրկարարների անունից շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ մշտապես իրենց կողքին լինելու և նման ուշադրության արժանացնելու համար։