Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն Աստղաձորում դիտարկեց մանկապարտեզի և խմելու ջրատարի կառուցման աշխատանքների ընթացքը

08.09.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ Աստղաձոր գյուղում դիտարկեց մանկապարտեզի և խմելու ջրատարի կառուցման աշխատանքների ընթացքը։
Մարզպետի կողմից անցկացվող մշտադիտարկման առաջին կանգառը Աստղաձորի մանկապարտեզի նորակառույց շենքի շինհրապարակում էր, որտեղ ՀՀ պետբյուջեի միջոցներով 2022 թվականի նոյեմբերից, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, մեկնարկել է 144 տեղանոց մսուր-մանկապարտեզի շենքի կառուցումը։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ դրամ։ Շինարարությունը նախատեսված է ավարտվել 2023 թվականի դեկտեմբերին։
Մշտադիտարկման հաջորդ կանգառն Աստղաձորի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման շինհրապարակում էր, որտեղ շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Աստղաձորի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 17 միլիոն 527 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է խմելու ջրատարի ներքին ցանց կառուցել Աստղաձորի 5 փողոցներում, 1744 մետր երկարությամբ, ինչի արդյունքում խմելու որակյալ ու մշտական ջրով կապահովվեն 300 տնտեսություն։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի 5-ից և ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում։
Մարզպետ Կարեն Սարգսյանը զրուցեց շինարարների հետ, արեց դիտողություններ ու առաջարկություններ, տվեց հստակ հանձնարարականներ և սահմանեց ժամկետներ՝ շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած խնդիրները կարգավորելու համար։
«Աստղաձորի մանկապարտեզի շինարարության ընթացքն առայժմ չի տեղավորվում սահմանված ժամկետների մեջ, այն չի գոհացնում։ Այդիսկ պատճառով տեղում տրվեցին խիստ հանձնարարականներ, հստակեցվեցին առաջնահերթ ու հրատապ քայլերը, որպեսզի նախատեսված ժամկետներում կառույցը հանձնվի շահագործման»,-ներկայացրեց մարզպետը։
Մշտադիտարկման ավարտին Կարեն Սարգսյանը ծանոթացավ Մարտունի-Վարդենիկ մարզային նշանակության ճանապարհի Աստղաձոր-Զոլաքար հատվածներում առաջացած փլվածքի հետ կապված հիմնախնդրին և դրա կարգավորման ուղղությամբ տվեց համապատասխան հանձնարարական։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52