Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն

06.09.2023

Սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին ցուցակագրված քաղաքացիների զգալի մասը դիմեց ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։
Որոշ քաղաքացիներ էլ դիմեցին աշխատանքի տեղավորման, առողջական խնդիրների կարգավորման, ուսանողի ուսման վարձավճարի մասնակի աջակցության, խնամակալ ճանաչվելու և սահմանված լիազորությունից օգտվելու, ինչպես նաև անձնական բնույթի խնդիրներով։
Գեղարքունիքի մարզպետը դիմումների հիմնական մասին տվեց բավարարող պատասխաններ։
Լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52