Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Զոլաքարում դիտարկեց 2023 թ․ սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

05.09.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ դիտարկեց Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։
Մշտադիտարկման առաջին կանգառը խմելու ջրատարի կառուցման շինհրապարակում էր, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Զոլաքարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 72 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է խմելու ջրատարի ներքին ցանց կառուցել 5,5 կիլոմետր երկարությամբ, ինչի արդյունքում խմելու մշտական ու որակյալ ջրով կապահովվեն Զոլաքարի 200 տնտեսություն։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի 20-ից և ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում։
Մշտադիտարկման երկրորդ կանգառը Զոլաքարի 6-րդ փողոցում էր, որտեղ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Զոլաքարի 6-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 42 միլիոն 500 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայքնապետարանը։
Ծրագրով նախատեսված է 6-րդ փողոցն ասֆալտապատել 535 գծամետր երկարությամբ և 2400 քառակուսի մետր մակերեսով, կառուցել ջրահեռացման համակարգ 220 մետր երկությամբ, երկաթբետոնյա կիսախողովակներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և այժմ գտնվում են ավարտական փուլում։
Մարզպետ Կարեն Սարգսյանը զրուցեց շինարարների հետ, արեց դիտողություններ ու առաջարկություններ, տվեց հստակ հանձնարարականներ և սահմանեց ժամկետներ՝ շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած խնդիրները կարգավորելու համար։
Կարեն Սարգսյանը լսեց նաև բնակիչների կողմից բարձրացված հարցերը և հավաստիացրեց, որ առաջիկա տարիների ընթացքում ինչպես Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերում, այնպես էլ Զոլաքարում ՀՀ կառավարության գործուն ջանքերի հետևողական քայլերի շնորհիվ կկարգավորվեն բոլոր հիմնախնդիրները, էապես կբարելավվի կյանքի որակը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52