Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկա գտնվեց Ծովինարի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի բացման արարողությանը

05.09.2023

Սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շրջայցը մարզային ենթակայության դպրոցներ սկսվեց Ծովինարի Ա․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցից։
Այստեղ մարզպետը ներկա գտնվեց դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացման արարողությանը, որին մասնակցում էր նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ Տեր Գևորգ քահանա Բարսեղյանը։
Մարզադահլիճի հիմնանորոգման նպատակով պետական բյուջեի միջոցներից հատկացվել է մոտ 16 միլիոն 550 հազար դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերի վերջերից։ Հիմնանորոգման աշխատանքների արդյունքում փոխվել է մարզադահլիճի հատակը, վերանորոգվել են պատերը և առաստաղը, պատուհանների մետաղական պաշտպանիչ ցանցերը փոխարինվել են պլաստիկ ցանցերով։ Վերանորոգվել են նաև դահլիճին հարող երկու փոքր միջանցքները և երկու սանհանգույցները, պետական աջակցությամբ մարզադահլիճը համալրվել է անհրաժեշտ մարզագույքով։
Մարզադահիլճում կատարված աշխատանքներին և տեղադրված մարզագույքին ծանոթանալուց հետո մարզպետը շնորհակալություն հայտնեց ծրագիրն իրականացնող շինարարական կազմակերպությանը և դպրոցի տնօրինությանը՝ համատեղ և արդյունավետ աշխատանք տանելու և ցանկալի արդյունք ապահովելու համար։
Կարեն Սարգսյանը միաժամանակ զրուցեց մանկավարժների հետ, շնորհավորեց նրանց սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի օրվա առթիվ և հորդորեց լինել ավելի ակտիվ և նպատակասլաց, որպեսզի ստեղծված հնարավորությունները լավագույնս ծառայեն երեխաների կրթության և դաստիարակության գործին։
Մարզպետը շրջեց նաև դասասենյակներով, դիտարկեց ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված մի շարք կրթական և տեխնիկական հարցեր։
Նոր ուսումնական տարվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շրջայցը դպրոցներ ընդհատվեց՝ պայմանավորված Գեղարքունիքի մարզի սահմանային լարված իրավիճակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52