Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցների օրվա առթիվ

04.09.2023

Սիրելի հայրենակիցներ,
Փրկարարները տոկուն, անձնուրաց, անսասան կամքի տեր մարդիկ են, ովքեր օրվա բոլոր ժամերին արագ ու անտրտունջ արձագանքում են աղետների ժամանակ ստացված բոլոր կանչերին՝ չափազանց բարդ իրավիճակներում պայքարելով մարդկային կյանքերի համար, պաշտպանելով պետության կամ քաղաքացիների ունեցվածքը, աչքի ընկնելով խիզախությամբ ու անձնազոհությամբ։
Մեր փրկարարներն իրենց աշխատանքային գործունեության ընթացքում վտանգի մեջ հայտնված բազմաթիվ մարդկանց են փրկել, կանխել կամ մեղմել անքանակ աղետների հետևանքները՝ ոչնչացումից փրկելով նաև շենք-շինությունները, նյութական այլ արժեքներ։
Նրանք հանրության կողքին են բոլոր տագնապալի իրավիճակներում, ու նրանց ներկայությունը ուժ ու ոգևորություն է հաղորդում կյանքի դժվարին իրավիճակների մեջ հայտնվածներին։ Եվ այս բացառիկ ծառայության դիմաց չկա ավելի համարժեք գնահատական, փոխհատուցում, քան մեծարանքի ու երախտագիտության այն խոսքերն են, որոնք ուղղված են մեր փրկարարների հայրենապաշտպան ու մարդասիրական առաքելությանը։
Օգտվելով առիթից՝ ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցներին, մաղթում խաղաղ հայրենիք, քաջառողջություն, ընտանեկան, անձնական ու աշխատանքային հաջողություններ, անվտանգ ծառայություն և նոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի անվտանգության ու առաջընթացի:
Լավագույն ցանկութուններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52