Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

01.09.2023

Սիրելի ուսանողներ, դասախոսներ, աշակերտներ և ուսուցիչներ, սիրով շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից:
Այս տոնական օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում:
Սիրելի՛ դպրոցականներ, ուսման ձեր բարձր առաջադիմությամբ ու հաջողություններով դուք ևս մեկ քայլով ամրապնդելու եք մեր բարեկեցիկ վաղվա օրն ու ձեր ակտիվ և անմիջական մասնակցությունն եք ունենալու մեր երկրի կերտման գործում:
Համոզված եմ, որ պետության կողմից կրթական համակարգում կատարվող բարեփոխումների, ամենօրյա շահագրգիռ աշխատանքի, նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ իրենց կարևոր առաքելությունն իրականացնող մեր հարգարժան ուսուցիչների ու դասախոսների ջանքերի արդյունքում վաղվա հաջողություններն առավել քան իրական կլինեն:
Մշտապես պետք է հիշել, որ գիտելիքներով հարուստ երիտասարդ սերունդ պատրաստելով` մենք հզորացնում ենք պետության հիմքերը, ամրապնդում մեր երկրի տեղն ու դերը ժամանակակից զարգացած երկրների շարքում:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին` մաղթում եմ հաջողություններով ու ձեռքբերումներով լի նոր ուսումնական տարի։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03