Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին մարզում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների վաղ հայտնաբերման և աջակցությանն ուղղված հարցեր

29.08.2023

Օգոստոսի 18-ին  սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ մայրը բռնության էր ենթարկում իր անչափահաս երեխային։ Գործողության հեղինակը՝ Աննա Արևշատյանը հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։ Կինն ունի հինգ երեխա։ Դեպքից անմիջապես հետո Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության և ՆԳՆ ոստիկանության բաժնի աշխատակիցների հետ կազմակերպվել է երեխաներին համապատասխան հիմնարկություններ տեղավորելու գործընթացը։ Այս պահին ընտանիքի փոքր տղան գտնվում է Երևանի Մանկան տանը, իսկ մնացած չորս երեխաները՝ Հայ Օգնության Ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոնում։
Պատկան մարմինների կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու և երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովվելու նպատակով։
Թեմայի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կազմակերպվել է նաև քննարկում, որին մասնակցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, շահագրգիռ կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Քննարկման արդյունքում որոշում է կայացվել մասնակիցների ներգրավմամբ շարունակել աշխատանքներն օպերատիվ շտաբի ձևաչափով։ Քննարկվել են նաև դեպքի առնչությամբ մինչ այժմ իրականացված և նախատեսվող գործողությունները, ինչպես նաև նմանօրինակ դեպքերը կանխարգելելու հնարավոր միջոցները։ Իրավասու մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում ներկայացրել են տարվող աշխատանքների ընթացքը։
Օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում հրավիրվեց ընդլայնված քննարկում, որին մասնակցեցին մարզի առողջապահական հիմնարկների տնօրենները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի աշխատակիցներ, միասնական սոցիալական ծառայության ղեկավարներ, մարզի համայնքապետարանների խնամակալության և հոգաբարձության մարմինների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված և հայտնվելու ռիսկի գոտում գտնվող երեխաների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներին, դրանց ակտիվացմանը, երեխաների իրավունքների պաշտպանության գործում համապատասխան քայլեր ձեռնարկելուն ուղղված թեմաներ, որոշվեց ավելի սերտացնել կողմերի միջև համագործակցությունը, որպեսզի հնարավոր լինի նման դեպքերին արագ արձագանքել։
Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, վարչության մասնագետներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52