Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Վաղաշեն գյուղի երկու շինհրապարակներում

28.08.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Վաղաշեն գյուղի երկու կառույցների շինհրապարակներում։ Մշտադիտարկումներին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, տեխնիկական հսկողություն իրականացնողներ, կապալառու ընկերությունների տնօրեններ։
Մշտադիտարկման առաջին կանգառը Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի 3-րդ, 19-րդ և 35-րդ փողոցների ոռոգման առուների կառուցման շինհրապարակում էր, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Վաղաշենի ներհամայնքային ոռոգման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 57 միլիոն 480 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է կառուցել 1800 մետր երկարության ոռոգման ջրատար՝ երկաթբետոնյա կիսախողովակներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի վերջերից և 2023 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ իրականացվել են շուրջ 90 տոկոսով։ Ծրագրի իրականացման արդյունքում Վաղաշենի հարյուրավոր տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ ու ժամանակին։
Մշտադիտարկման երկրորդ կանգառը Վաղաշենի 3-րդ, 19-րդ ու 2-րդ փողոցից 3-րդ փողոց տանող ճանապարհների հիմնանորոգված հատվածներում էր, որտեղ շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Վաղաշենի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 140 միլիոն 515 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է ասֆալտապատմամբ հիմնանորոգել 1212 գծամետր ճանապարհ՝ 9242 քառակուսի մետր մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և 2023 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։
Մշտադիտարկման ընթացքում մարզպետը շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկած խնդիրները տեղում քննարկեց համայնքի ղեկավարի, շինարարների, վարչական ղեկավարների հետ, արեց դիտողություններ և առաջարկություններ, նկատված թերությունները վերացնելու նպատակով տվեց համապատասխան հանձնարարականներ և սահմանեց ժամկետներ։
Կարեն Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց շինարարական աշխատանքների ընթացքից ու որակից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52