Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի և Վարդենիս համայնքներում անցկացվել են իրազեկման աշխատանքներ՝ զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու և այլ թեմաների շուրջ

25.08.2023

Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայու¬թյանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով՝ ՀՀ Պաշտպանության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ օգոստոսի 25-ին Գեղարքունքի մարզի Վարդենիս և Մարտունի համայնքներում անցկացվել են հանդիպում-քննարկումներ պայմանա-գրա¬յին զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ։

Հանդիպում-քննարկումներին մասնակցել են նաև Մարտունի և Վարդենիս համայնքների և նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի ղեկավարները։ Իրազեկման աշխատանքներն իրականացրել են պաշտպանության նախարարու-թյան պաշտոնատար անձինք։
Առաջիկայում նման հանդիպումներ կանցկացվեն նաև մարզի մնացած համայնքներում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52