Նորություններ
Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու ընտանիքների 7 և 8-րդ երեխաները
24.08.2023
2023 թվականի օգոստոսի 15-ին Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Ախպրաձոր բնակավայրի բնակիչներ Ալիկ Մովսիսյանի և Լիլիթ Գևորգյանի ընտանիքի 7-րդ երեխան՝ Սաթենիկը, 2 կիլոգրամ 800 գրամ քաշով։ Սաթենիկն ունի երկու եղբայր և չորս քույր։
Իսկ օգոստոսի 24-ին նույն բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրի բնակիչներ Ավետիս Ավետիսյանի և Գայանե Հովհաննիսյանի ընտանիքի 8-րդ երեխան՝ Բեկը, 3 կիլոգրամ 500 գրամ քաշով։ Բեկն ունի երեք եղբայր և չորս քույր։
Նորածինները միանգամայն առողջ են։ Սաթենիկն արդեն տանն է, իսկ Բեկը՝ հիվանդանոցում։
Թող բոլոր փոքրիկները մեծանան առողջ և երջանիկ։