Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 60 045,3 ՀՀ դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի որոշ ավտոճանապարհների վերանորոգման համար

24.08.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի հերթական նիստում որոշում է կայացվել 60 045,3 ՀՀ դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման համար։
1 156,0 ՀՀ դրամ է նախատեսվել Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածի վերակառուցման համար
4 400,0 ՀՀ դրամ է նախատեսվել Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ72+800- կմ78+100 հատվածի հիմնանորոգման համար
12 138,0 ՀՀ դրամ է նախատեսվել Հ-29, Սևան-Ծաղկունք–Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 18+200 հատվածի հիմնորոգման համար (բացառությամբ կմ 11+000-կմ 12+000 հատվածի)
41 371,3 ՀՀ դրամ է նախատեսվել Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ - /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ11+000 հատվածի հիմնանորոգման համար
980,0 ՀՀ դրամ է նախատեսվել Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ21+500-ում գտնվող փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52