Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ

23.08.2023

1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը Հայոց նորագույն պատմության մեջ, ըստ էության, մի նոր փուլի սկիզբ դրեց. արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը` հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Մեկ տարի անց` սեպտեմբերին, Հայաստանի անկախ հանրապետությունն այլևս իրողություն էր` ամրագրված համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով:
Այսօր էլ` ավելի քան երեք տասնամյակ անց, կարող ենք վստահ ասել, որ Անկախության հռչակագիրը հստակ գիտակցված ընտրություն էր, որի հիմքում նախորդ տասնամյակների, նաև դրանից առաջ անկախության նվիրյալների հերոսական պայքարն էր` հայոց ազատատենչ ոգին սերունդների մեջ վառ պահելու և անկախության բաղձալի օրվան հասնելու համար:
Վստահ եմ, որ անցած դժվարին ճանապարհի ձեռքբերումները միասնական ջանքերով կկարողանանք պահպանել, դրանց հավելել նորերը, դիմակայել բոլոր մարտահրավերներին ու աներեր կշարունակենք անկախության մեր երթը:
Բոլորիս համար այս նշանակալի իրադարձության օրը շնորհավորենք միմյանց և խոնարհվենք անկախության նահատակների սուրբ հիշատակի առջև: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52