Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

21.08.2023

Օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։
Գեղարքունիքի մարզում 2023 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված սուբվենցիոն 144 ենթածրագրերից 134 -ի վերաբերյալ կնքվել են շինարարական աշխատանքների պայմանագրեր։ 134 ենթածրագրերից 12-ը տեղափոխվում է 2024 թվական։ Արդյունքում ունենում ենք 122 ենթածրագիր, որոնց արժեքը, ըստ կնքված պայմանագրերի կազմում է 6,6 մլրդ դրամ։ Նշված գումարի 4,1 մլրդ դրամը ՀՀ կառավարության մասնաբաժինն է, իսկ 2,8 մլրդ դրամը՝ համայնքի մասնաբաժինը։
Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 2023 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ կազմում է 102,1 տոկոսի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է մոտ 30 տոկոսով։ Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը առավելագույնի հասցնելու նպատակով յուրաքանչյուր համայնքի համար կսահմանվի կատարողական ցուցանիշներ ըստ ժամկետների, կատարված աշխատանքների վերաբերյալ կներկայացվի տեղեկատվություն։
Ընթացքի մեջ է մարզի համայնքների տարածքները մետաղաջարդոնից մաքրելու, մարզի տարածքում գործող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարակից հատվածների մաքրման, մետաղական արգելափակոցների վերականգման և ներկման աշխատանքները, մարզի համայնքների տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների եզրերին ինքնակամ տեղադրված գովազդային վահանակներն ապամոնտաժելու, նույն ճանապարհների հատվածներում նոր գովազդային վահանակներ տեղադրելու թույլտվություն ստանալու, մարզային ենթակայության թվով 4 ուսումնական հաստատությունների շենքերի պետական գրանցման և վկայականների ձեռքբերման աշխատանքները։
Մեկշաբաթյա ժամկետում ձեռք կբերվի Մարտունի համայնքի Զոլաքար և Աստղաձոր բնակավայրերի միջհամայնքային ճանապարհի առկա փլվածքների ու Գեղամասարի մանկապարտեզի նախագծերը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքների կողմից հստակեցվում են իրավաբանական անձանց կողմից կնքված աղբահանության պայմանագիրը։
Պատրաստ են մարզային ենթակայության կրթական հաստատությունները վառարանային ջեռուցումից այլ տեսակի ջեռուցման անցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ սահմանված ժամկետում տեղեկատվություն կներկայացվի մարզի համայնքներից վարձակալած հողատեսքերի և փաստացի օգտագործվող տարածքների, ձկնորսներին աղբահանության պայմանագրերի կնքման դաշտում ներառելու, հանրապետական նշանակության ճանապարհահատվածներում ինտերնետ կապի անխափան աշխատանքի ապահովման, վերջին երեք տարիների ընթացքում սուբվենցիոն ծրագրեր չիրականացված համայնքների ցանկի կազմման, Լճափ-Սևան ավտոճանապարհի քանդված հատվածների շինարարական աշխատանքների ընթացքի մասին։
Խորհրդակցության ընթացքում մարզպետը հանձնարարեց հավաքագրել սոցիալապես խիստ կարիքավոր ընտանիքների դպրոցահասակ երեխաների ցանկը՝ նոր ուսումնական տարվա առթիվ անհրաժեշտ աջակցություն տրամադրելու նպատակով։
Ստորաբաժանումների ղեկավարները ստացան նաև այլ հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52