Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վերին Գետաշենում քննարկեց մի խումբ բնակիչների կողմից բարձրացված հարցերը

21.08.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վերին Գետաշեն կատարած աշխատանքային այցի ընթացքում լսեց մի խումբ բնակիչների կողմից բարձրացված խնդիրները և դրանց կարգավորման համար տեղում քննարկում կազմակերպեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, Վերին Գետաշենի վարչական ղեկավար Տիգրան Մուրադյանի մասնակցությամբ։

Բնակիչների կողմից բարձրացված հիմնական խնդիրը վերաբերում էր խմելու ջրի անկանոն մատակարարումներին։
Բնակիչների ներկայացմամբ՝ իրենց համագուղացիներից ոմանք խմելու ջուրն այս օրերին օգտագործում են ոռոգման նպատակներով, այդիսկ պատճառով էլ իրենք ժամերով զրկված են մնում խմելու ջրից։

Մարզպետը հանձնարարեց Մարտունի համայնքի եւ Վերին Գետաշենի վարչական ղեկավարներին՝ ուժեղացնել հսկողությունը խմելու ջուրը վատնողների հանդեպ՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով օրենքով նախատեսված վարչական տուգանքներ։
Վերին Գետաշենի բնակիչ Գուրգեն Գասպարյանի կողմից բարձրացված խնդիրն էլ վերաբերում էր իր տան ու հողամասի կողքով անցնող ոռոգման առվի վթարային վիճակի կարգավորմանը։
Գուրգեն Գասպարյանի ներկայացմամբ՝ շուրջ 15 տարվա վաղեմությամբ կառուցված երկաթբետոնյա կիսախողովակներով առվի մի հատվածը քայքայվել է, ինչի հետևանքով ոռոգման ջուրը հեղեղում է իր հողամասն ու տան նկուղը։
Կարեն Սարգսյանը խնդիրը կարգավորելու համար տվեց հերթական հանձնարակականը։

Մարզպետի և բնակիչների միջև զրույց ծավալվեց նաև այլ թեմաների ու Վերին Գետաշենի համար կարևոր որոշ հարցերի շուրջ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52