Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Մարտունի քաղաքի և Լիճք գյուղի ներհամայնքային ճանապարհների շինհրապարակներում

17.08.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Մարտունի քաղաքի Թումանյան, Կարապետյան փողոցների և Լիճք գյուղի Ա-6 թաղամասի 7-րդն փողոցի շինհրապարակներում։ Մարզպետին ուղեկցում էին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Լիճք գյուղի վարչական ղեկավար Հրայր Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետի աաշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, կապալառու և տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ։
Գեղարքունիքի մարզպետի մշտադիտարկման առաջին կանգառը Լիճք գյուղի Ա-6 թաղամասի 7-րդ փողոցի շինհրապարակում էր, որտեղ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 55 միլիոն 498 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարոթւյունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է ասֆալտապատմամբ հիմնանորոգել Լիճքի Ա-6 թաղամասի 7-րդ փողոցը՝ 727 գծամետր երկարությամբ և 3635 քառակուսի մետր մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսին և 2023 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։ Մշտադիտարկման երկրորդ կանգառը Մարտունի քաղաքի Թումանյան փողոցում էր, որտեղ ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնոնորոգվում է 256 գծամետր երկարության հատվածը։
Թումանյան փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինաշխատանքները ներառում են՝ ճանապարհի ասֆալտապատում եւ մայթերի սալարկում։ Նախատեսված է երթևեկելի հատվածում ասֆալտապատում՝ 5 սանտիմետր հաստությամբ եւ 9-ից 9,6 մետր լայնությամբ մակերես, որը կազմում է 2414 քառակուսի մետր, որից 65 քառակուսի մետրը բաժին է ընկնում իջատեղերին՝ կից փողոցների հատման մասերին։
Թումանյան փողոցի մայթերի սալարկման պայմանագրային արժեքը կազմում է 34 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի սկզբներից և ավարտի կհասցվեն 2023 թվականի նոյեմբերին։Արդիականացվում են գոյություն ունեցող դիտահորերը, կառուցվում է ջրահեռացման համակարգ։
2023 թվականի օգոստոսի 15-ին շինարարական աշխատանքներն այստեղ ավարտվել են շուրջ 95 տոկոսով։
Մշտադիտարկման վերջին կանգառը Մարտունի քաղաքի Կարապետյան փողոցում էր, որտեղ ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Մարտունու Կարապետյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 90 միլիոն 916 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 1100 գծամետր երկարությամբ և շուրջ 6700 քառակուսի մետր մակերեսով։
Սուբվենիցոն մեկ այլ ծրագրով, որը տեղափոխվել է 2022 թվականից, Կարապետյան փողոցում իրականացվում են երկկողմանի մայթերի սալարկման աշխատանքներ, որոնք 2023 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ավարտված են շուրջ 80 տոկոսով։ Իսկ Կարապետյան փողոցի երթևեկելի մասում ավարտվել են հողային ու հիմքի և դիտահորերի տեղադրման աշխատանքները։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել 2023 թվականի նոյեմբերի 30-ին։
2023 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են շուրջ 60 տոկոսով։
Կարապետյան փողոցն իր պատմության ընթացքում ասֆալտապատվում է առաջին անգամ։
Կարեն Սարգսյանը դիտարկեց շինարարական աշխատանքների ընթացքը, լսեց ու տեղում քննարկեց բարձրացված հարցերը, զրուցեց շինարարների հետ, նկատված թերությունները վերացնելու համար տվեց համապատասխան հանձնարարականներ, արեց դիտողություններ և առաջարկություններ՝ միաժամանակ իր գոհունակությունը հայտնելով շինարարական աշխատանքների ընթացքից ու որակից։
«Գոհ եմ աշխատանքների ընթացքից ու որակից, միաժամանակ հավատացած, որ ծրագրերն ավարտի կհասցվեն սահմանված ժամկետներում, առանց խնդիրների։ Իսկ աշխատանքների նման բարեհաջող ընթացքը մեզ հնարավորություն կտա՝ ավելի անկաշկանդ առաջ շարժվելու, նոր ծրագրերն ավելի արագ ու արդյունավետորեն կազմելու և իրագործելու համար»,-նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52