Նորություններ
Համահայկական ամառային 8-րդ խաղերի ընթացքում մարզը հաջողություն է արձանագրել շախմատից
17.08.2023
Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակներում օգոստոսի 8-10-ը Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվեց շախմատի առաջնություն։
Գեղարքունիքի մարզից` մարզաձևի տղամարդկանց առաջնությանը մասնակցություն ցուցաբերած մարզիկներից` Ճամբարակ համայնքը ներկայացնող Գարիկ Մարտիրոսյանը գրավեց 2-րդ տեղը։
Մարզիկը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանված կարգով, պարգևատրվեց մեդալով ու դիպլոմով։