Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Վարդաձոր և Ծակքար գյուղերի շինհրապարակներում

16.08.2023

Օգոստոսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում իրականացրեց Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղի 10 և 12-րդ փողոցների, օրվա կարգավորիչ ջրամբարի և սնուցող ջրատարի, ինչպես նաև Ծակքար գյուղի 6-րդ փողոցի շինհրապարակներում։ Մարզպետին ուղեկցում էին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Վարդաձորի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը, Ծակքարի վարչական ղեկավար Արարատ Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզպետի աաշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, կապալառու և տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ։
Մշտադիտարկման առաջին կանգառը 10 և 12-րդ փողոցներում էր, որտեղ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Վարդաձորի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 105 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից և 2023 թվականի հուլիսին արդեն գտնվում են ավարտական փուլում։ Ծրագրով նախատեսված է մոտ 9 հազար քառակուսի մետր ճանապարհի ասֆալտապատում։ 2022 թվականին ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են 12-րդ փողոցում՝ մոտ 4500 քառակուսի մետր մակերեսով, իսկ 10-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։
Մշտադիտարկման երկրորդ կանգառը Վարդաձորի օրվա կարգավորիչ ջրամբարի և սնուցող ջրատարի շինհրապարակում էր, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Վարդաձորի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի և ցնուցող ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 40 միլիոն դրամ, որ 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի 1-ից, ավարտի ժամկետ է սահմանված մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 1-ը։ Ծրագրով նախատեսված է 50 խորանարդ մետր տարողության ջրամբարի և 2650 մետր երկարության ջրատարի կառուցում։ Ծրագրի իրականացման արդյունքում Վարդաձորի 30-րդ, 31-րդ, 32-րդ, 37-րդ, 45-րդ, 47-րդ, 49-րդ և Ալաշկերտի փողոցի զգալի հատվածի շուրջ 150 տնտեսություններ կապահովվեն խմելու ջրի շուրջօրյա մատակարարմամբ։
2023 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են մոտ 70 տոկոսով։
Մշտադիտարկման երրորդ կանգառը Ծակքար գյուղի 6-րդ փողոցում էր, որտեղ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 41 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է ասֆալտապատել Ծակքարի 6-րդ փողոցը՝ 760 գծամետր երկարությամբ և 3040 քառակուսի մետր մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսին և 2023 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։
Կարեն Սարգսյանը դիտարկեց շինարարական աշխատանքների ընթացքը, լսեց ու տեղում քննարկեց Վարդաձորի և Ծակքարի վարչական ղեկավարների կողմից բարձրացված հարցերը, զրուցեց շինարարների հետ, նկատված թերությունները վերացնելու համար տվեց համապատասխան հանձնարարականներ, արեց դիտողություններ և առաջարկություններ՝ միաժամանակ իր գոհունակությունը հայտնելով շինարարական աշխատանքների ընթացքից ու որակից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52