Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

14.08.2023

Օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է ստանան համապատասխան լուծումներ։
Մարզպետը նախ անդրադարձավ ՀՀ կառավարության օգոստոսի 11-ի նիստի ավարտին ՀՀ Վարչապետի կողմից առաջ քաշած խնդիրներին, որոնք առնչվում էին ճանապարհների սպասարկման որակի բարելավմանը և կառավարության աջակցության ծրագրերի իրազեկվածության բարձրացմանը։
Մարզպետը հանձնարարեց խիստ հետևոողական լինել, որպեսզի պետական աջակցության բոլոր ծրագրերի մասով իրականացվեն հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ հանձնարարվեց կառավարության աջակցության բոլոր ծրագրերի մասին տեղեկատվություն տրամադրել մարզային հեռուստաընկերությանը, ինչի արդյունքում ավելի մեծ թվով շահառուներ հնարավորություն կունենան ժամանակին օգտվել այդ ծրագրերից։
Հանձնարարվեց խստորեն հետևել ՀՀ կառավարության կողմից ընդունված բոլոր որոշումների լիարժեք կատարմանը։
Գեղարքունիքի մարզում մշակութային կյանքի աշխույժացման նպատակով մարզպետը հանձնարարեց համապատասխան գրությամբ դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Գեղարքունիքի մարզում թատրոնի երկամսյակ հայտարարելու համաձայնություն ստանալու և այդ ժամանակահատվածում Գավառի թատրոնում մեկշաբաթյա պարբերականությամբ ութ ներկայացում բեմականացնելու համար։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև մարզում բերքահավաքի աշխատանքների ընթացքին, հացահատիկի իրացման խնդիրներին, հացահատիկահավաք կոմբայնների գործունեությանը, խոշոր և մանր եղջերավոր անասունների համարակալման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր։
Տեղեկատվություն ներկայացվեց մարզում 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ և նշվեց, որ ծրագրերի մասով մրցույթները հայտարարված են, պայմանագրերը կնքված, այս պահին ընթացքի մեջ է համաձայնագրերի կնքման գործընթացը։
Քննարկվեցին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր, տրվեցին նոր հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52