Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց Խաղողօրհնեքի տոնին նվիրված պատարագին

13.08.2023

Օգոստոսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին տոնի առթիվ մատուցված պատարագին և Խաղողօրհնեքի կարգին։
Պատարագը մատուցվեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանի ձեռամբ և Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի աջակցությամբ։
Պատարագի ավարտից հետո Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանի հանդիսապետությամբ կատարվեց նաև Խաղողօրհնեքի կարգ, որից հետո օրհնված խաղողի ողկույզները բաժանվեց հավատավոր ժողովրդին:
Աստվածածնի վերափոխման տոնը, կամ ժողովրդին առավել հայտնի Խաղողօրհնեքի տոնը, Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Խաղողի ողկույզն օրհնելու ավանդույթը, ըստ Աստվածաշնչի, մեկնաբանվում է նրանով, որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52