Նորություններ
Ամառային գյուղական ճամբար Զովաբերում
10.08.2023
Երեք տարի անընդմեջ ամառային արձակուրդների ընթացքում Զովաբեր գյուղի միջնակարգ դպրոցում կազմակերպվում է «Գյուղական ճամբար», որին մասնակցում են Զովաբեր բնակավայրի միջնակարգ դպրոցի և Երևանի Մ. Սեբաստացի կրթահամալիրի սովորողները։
Ճամբարի աշխատանքների նախաձեռնողը Սեբաստացի կրթահամալիրն է, իսկ աջակցողը՝ «Դար» հիմնադրամը։ Ճամբարը կազմակերպվում և գործում է «Գագարին» նախագծի շրջանակներում, որին ամեն տարի մասնակցում են 25-35 սովորողներ:
Ճամբարի գործունեության հիմքում ընկած է երեխաների և նրանց ընտանիքների մերձեցումը, իսկ նպատակը՝ հայրենագիտական-ճանաչողական, գյուղական ավանդույթների ուսումնասիրության, հնագիտական, գեղագիտական, մշակութային, ռազմահայրենասիրական և բնապահպանական դաստիարակությունը:
Օգոստոսի 1-ից Զովաբերում մեկնարկած «Գյուղական ճամբարի» ճամբարականներն իրենց հասակակից ճամբարականներին հյուրընկալել են իրենց բնակարաններում: Ճամբարականները /15 զովաբերցի, 10 սեբաստացի/ 7 օր ապրել, ստեղծագործել և բացահայտել են Զովաբեր բնակավայրը:
Օգոստոսի 8-10-ը սովորողները ճամբարել են Արտանիշի վրանային ճամբարում, որտեղ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում։ Ճամբարականներին հյուրընկալվել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը: