Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում իրականացվում է դասագրքերի բաշխման գործընթացը

07.08.2023

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից 2023 թվականի օգոստոսի 7-ից մեկնարկել է մարզի պետական ուսումնական հաստատությունների՝ 2023-2024 ուսումնական տարվա դասագրքերի բաշխման գործընթացը։
Մարզի համար նախատեսված 82 անուն 114800 կտոր դասագրքերից 17 անուն 28770 կտորը նախատեսված է 1-4-րդ դասարանների համար, որոնց տպագրությունը իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, իսկ մնացած 65 անուն 86030 կտոր դասագրքերը, որոնք նախատեսված են 5-12-րդ դասարանների համար, տպագրվել է "Դասագրքերի տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի" միջոցներով:
Մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը՝ մարզի ուսումնական հաստատությունների աշակերտներն ապահովված կլինեն անհրաժեշտ բոլոր դասագրքերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52