Նորություններ
Կայացավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
31.07.2023
Հուլիսի 31-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2023 թվականի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։
Օրակարգում քննարկվեցին 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքին և ավարտական փուլին վերաբերող հարցեր, անդրադարձան զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելու աշխատանքներին։
ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվեցին հանրակրթական դպրոցներում սովորողներին և «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկվածներին օրենքով սահմանված կարգով տարկետում տրամադրելուն վերաբերող հարցեր։
Նիստի ընթացքում քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ։