Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 513 միլիոն 890.3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

27.07.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել 513 միլիոն 890.3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ երեք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։
88 միլիոն 670.3 հազար դրամ հատկացվել է Գավառի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման համար
230 միլիոն 898.2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման, Երանոս բնակավայրի 3-րդ մսուր մանկապարտեզի հիմնանորոգման և ցանկապատի կառուցման, ինչպես նաև Ծովինար բնակավայրի մանկապարտեզի խաղահրապարակի և կոյուղագծի կառուցման համար/Երանոս, Վարդենիկ/
194 միլիոն 321.8 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Գ. Նժդեհ, Կոմիտաս, Գետափնյա 2, Կարապետյան և Վ. Մամիկոնյան փողոցներում մայթերի կառուցումը սալարկմամբ իրականացնելու համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52