Նորություններ
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Ճամբարակում կատարեց քաղաքացիների ընդունելություն
26.07.2023
Հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության մասնակցեցին Ճամբարակ քաղաքի և նրա կազմում ընդգրկված մի շարք բնակավայրերի բնակիչներ։
Վերջիններս մարզպետի տեղակալին դիմեցին հիմնականում ֆինանսական աջակցություն ստանալու, ինչպես նաև աշխատանքի տեղավորման, բուժման մեկնելու, բնակարանային պայմանների բարելավման, գյուղատնտեսական, սոցիալական բնույթի տարբեր խնդիրների կարգավորման նպատակով։
Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց։ Մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո։