Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը <<Վեոլիա ջուր>> ընկերության գլխավոր տնօրենի հետ քննարկեց մարզի ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման համակարգերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնահարցեր

24.07.2023

Հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց <<Վեոլիա ջուր>> ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին և նույն ընկերության հարավային տարածաշրջանի շահագործման տնօրեն Սպարտակ Մկրտչյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզի ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման համակարգերում հրատապ ու առաջնահերթ լուծում պահանջող հիմնահարցեր։
<<Վեոլիա ջուր>> ընկերության տնօրենը հանդիպման սկզբում ներկայացրեց այն հիմնախնդիրները, որոնց լուծումը հիմնականում պայմանավորված է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի  և մարզի համայնքապետարանների համագործակցությամբ և աջակցությամբ, համատեղ ու հետևողական աշխատանքով։
Մարզպետ Կարեն Սարգսյանն իր հերթին ներկայացրեց Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան, Ճամբարակ քաղաքների ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման համակարգերում առկա ու հրատապ լուծում պահանջող խնդիրները և հայտնեց իր պատրաստակամությունը` համատեղ ու համագործակցված աշխատանքի համար։
<<Մենք մշտական քննարկումների մեջ ենք ՀՀ ՏԿԵ նախարարության, Ջրային կոմիտեի, <<Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի>>, շահագրգիռ այլ կառույցների հետ։ Քայլ առ քայլ կարգավորում ենք տարիներով, նույնիսկ տասնամյակներով անլուծելի մնացած հիմնախնդիրները։ Հիմա շատ կարևոր ծրագրեր է իրականացվում Վարդենիս քաղաքում։ Կառուցվում է <<Բանդեր>> թաղամասի կոյուղին և դրենաժային համակարգը, ինչպես նաև բազմաբնակարան 43 շենքերի խմելու ջրի մատակարարման համակարգերը։
Շինարարական աշխատանքներ են ընթանում Գեղհովիտում, Ներքին Գետաշենում, Ծաղկունքում, Ծաղկաշենում, Սեւան քաղաքում։
Շուտով կտրվի նոր ծրագրերի մեկնարկը Մարտունի քաղաքում, այլ բնակավայրերում։
Ցանկացած հիմնախնդիր, որը կներկայացվի ձեր կողմից, կարժանանա մեր ուշադրությանն ու աջակցությանը։ Վարձավճարների գանձման ցուցանիշների բարելավման, այլ կարևոր նախագծերի իրականացման, պարզ ընթացակարգով քաղաքացիական անձանց բաժանորդ դարձնելու կարգի մշակման, համակարգի արդյունավետ շահագործման նպատակով արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագրերը կյանքի կոչելու համար մենք պատրաստ ենք աջակցել մշտապես, մեր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում>>,- հավաստեց Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52