Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

21.07.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է Կալավան բնակավայրի վարչական շենքը, կառուցվել արտաքին լուսավորության ցանց։
Կալավան բնակավայրի վարչական շենքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 10 միլիոն 68 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտվել մինչեւ տարեվերջ։
Իրականացվել են ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ, հատակի նորացում, բուժկետի տարածքի նորոգում, բակային տարածքների բարեկարգում, սանհանգույցի կառուցում։
Կալավան բնակավայրի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 6 միլիոն 630 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբեր ամսից եւ ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում Կալավանում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել 1350 գծամետր ընդհանուր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 41 լուսատու։
Կալավան գյուղն իր պատմության մեջ լուսավորվում է առաջին անգամ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52