Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

21.07.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն երկու ծրագիր՝ 143 միլիոն 280 հազար դրամ ընդհանուր արժեքով։
Սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 10 և 12-րդ փողոցները։ Վարդաձորի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 105 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից և 2023 թվականի հուլիսին արդեն գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրով նախատեսված է մոտ 9 հազար քառակուսի մետր ճանապարհի ասֆալտապատում։ 2022 թվականին ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են 12-րդ փողոցում՝ մոտ 4500 քառակուսի մետր մակերեսով, իսկ 10-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսին և արդեն մոտենում են ավարտին։
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով ոռոգման առուներ են կառուցվել Վարդաձորի 3-րդ, 6-րդ, 10-րդ, 12-րդ փողոցներում, Ալաշկերտ փողոցի 6-րդ փակուղում և 35-րդ փողոցի 1-ին նրբանցքում՝ 1315 մետր ընդհանուր երկարությամբ, մետաղական կիսախողովակներով։
Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 38 միլիոն 280 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Վարդաձորի տնամերձ հողամասերում ոռոգման ջուրն արդեն մատակարարվում է անկորուստ ժամանակին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52