Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից 115 երեխա ամառային անվճար հանգստի մեկնեցին «Հասմիկ» մանկական ճամբար

21.07.2023

Հուլիսի 20-ից Գեղարքունիքի մարզի համայնքների զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան 115 երեխա ուղևորվեցին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Մեղրաձոր գյուղում գործող «Հասմիկ» մանկական ճամբար՝ 20-օրյա ամառային անվճար հանգստի։
Հանգստի ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ՝ «Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստ» ծրագրի շրջանակում։
Առաջին հերթափոխով, 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզից մանկական ճամբարում իրենց հանգիստն են անցկացրել 115 երեխա, ովքեր արդեն վերադարձել են իրենց ընտանիքներ։
Հանգստի երկրորդ հերթափոխը սկսվում է հուլիսի 20-ից և ավարտվում օգոստոսի 10-ին։
Հանգստի մեկնող երեխաների ընտրությունը կատարվել է բացառապես սահմանված կարգի համաձայն։
Երեխաների անվտանգ տեղաշարժն ապահովել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցները՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52