Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեց տարբեր ոլորտներին վերաբերող 20 հարց

17.07.2023

Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ աղբահանության վարձավճարների սակագների սահմանմանը և կանոնակարգմանը, պայմանագրերի կնքմանը, համայնքների կողմից գանձված ապառքներին, մարզային ենթակայության բժշկական հաստատություններում 2023 թվականի առաջին կիսամյակի կատարողական արդյունքներին, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության, ճանապարհաշինության և ավտոճանապարհների ամառային պահպանության բնագավառում տիրող իրավիճակին, մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքներին և ձեռնարկված միջոցառումներին:
Քննարկվեցին նաև համայնքային նշանակության ճանապարհների գծանշման և կահավորման գործընթացներին, 2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի և դրանց համար հայտարարված մրցույթների քանակին և արդյունքներին, ավարտված կամ ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկումներին, շինարարական օբյեկտների տեխնիկական հսկողության արդյուքներին վերաբերող, ինչպես նաև այլ հարցեր:
Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացված հաշվետու զեկույցների ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը հանդես եկավ դիտողություններով ու առաջարկություններով, տվեց նոր հանձնարարականներ։
«Ինչպես տեսնում եք, քննարկվող բոլոր հարցերը ոչ միայն կարևոր են, այլ նաև հրատապ ու առաջնահերթ լուծում են պահանջում։ Իսկ դրան հասնելու համար հարկավոր է ամենօրյա, նույնիսկ ամենժամյա հետևողական ու քրտնաջան աշխատանք։ Հարկավոր է մշտապես համագործակցված աշխատանք տանել պետական մարմինների, մարզի համայնքապետարանների, մարզային ենթակայության հիմնարկների, պետական հիմնադրամների, ներդրող կազմակերպությունների կամ անձանց, շահագրգիռ այլ կառույցների հետ՝ հավաքագրելով անհրաժեշտ տեղեկատվություն համապատասխան հիմնահարցերի շուրջ, կատարելով պահանջվող գույքագրում, հանդես գալով նախաձեռնությամբ, առաջարկներով։ Միայն այս դեպքում մենք կկարողանանք հասնել ցանկալի արդյունքների»,-նշեց Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52