Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

13.07.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է ոռոգման ջրատարի արտաքին ցանց՝ 716 գծամետր երկարությամբ։
Ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 միլիոն 536 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ոռոգման ջրատարի արտաքին ցանցը կառուցվել է մետաղական կիսախողովակներով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբեր ամսից և ավարտվել նույն տարվա վերջին։
«Մխեյ ձոր» կոչվող տարածքում Արգիճի գետի ձախ թևից սկիզբ առնող ջրատարի շահագործման արդյունքում Մադինա գյուղում ոռոգելի հողատարածքներն ավելացել են 15-20 հեկտարով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52