Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապամոնտաժվում են Գեղարքունիքի մարզի անօրինական տեղադրված գովազդային վահանակները

12.07.2023

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ 2023 թվականի մայիս ամսի ընթացքում մարզի համայնքապետարանների կողմից գույքագրվել են համայնքների վարչական տարածքներում առկա գովազդային վահանակները։
Տրված հանձնարարականի համաձայն՝ մինչև 2023 թվականի հունիսի 1-ը համայնքապետարանները պետք է միջոցներ ձեռնարկեին՝ ինքնակամ տեղադրված գովազդային վահանակներն օրինականացնելու ուղղությամբ։
Հունիսի 1-ից հետո, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նոր հանձնարարությամբ, մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է օրինականացման չդիմած գովազդային վահանակների ցանկը ներկայացնել մարզպետի աշխատակազմ։
Այժմ աշխատանքներ են ընթանում համայնքների վարչական տարածքներում, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին ապօրինի տեղադրված գովազդային վահանակները և ցուցանակները ապամոնտաժելու ուղղությամբ։
Հարգելի տնտեսվարողներ, հիշեցնում ենք, որ առանց թույլտվության գովազդային վահանակների տեղադրումը և առանց պայմանագրի գործունեությունը հանգեցնում է վարչական պասխանատվության:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ ապօրինի գործունեությունից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52