Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

11.07.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ջիլ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է լուսավորության, խմելու ջրատարի ներքին և արտաքին ցանցեր։
Ջիլի արտաքին լուսավորության ցանցը կառուցվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 6 բնակավայրերում փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ» ծրագրի ընդհանուր փաթեթի շրջանակներում, 25 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2022 թվականի սեպտեմբեր ամսին և ավարտվել 2023 թվականի ապրիլ ամսին։ Ծրագրի իրականացման արդյունքում Ջիլի 2 փողոցներում կառուցվել է շուրջ 970 մետր երկարության արտաքին լուսավորության ցանց։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 27 լուսատու։
 Ջիլի խմելու ջրատարի ներքին և արտաքին ցանցերը կառուցվել են «ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ, Ջիլ և Արտանիշ բնակավայրերում խմելու ջրագծի ներքին և արտաքին ցանցի կառուցման աշխատանքներ» ծրագրի ընդհանուր փաթեթի շրջանակներում, 34 միլիոն 749 հազար դրամ պայմանագրային արժեքով, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերին և ավարտվել 2023 թվականի մարտ ամսին։ Ծրագրի իրականացման արդյունքում Ջիլում կառուցվել է 520 գծամետր երկարության խմելու ջրատարի արտաքին և 400 մետր երկարության ջրատարի ներքին ցանց, ինչի շնորհիվ բարելավվել է բնակավայրի տնտեսությունների ջրամատակարարումը։
2022 թվականի հոկտեմբերից Շողակաթ համայնքը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ միավորվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52