Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց Գավառ համայնքում անցկացված «Հովվի փառատոն» միջոցառմանը

10.07.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Մասնակցել եմ 
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների, տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների ու հյուրերի հետ մասնակցեցի Գավառ համայնքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպված «Հովվի փառատոն» եռօրյա միջոցառմանը։
Միջոցառումը մեկնարկեց հուլիսի 7-ին, Գավառ քաղաքից: Զբոսաշրջիկները, կազմակերպիչներն ու կամավորները հուլիսի 7-ին եղան Գավառի տարածաշրջանի կիկլոպյան դարաշրջանի ամրոցներում, որտեղ դիտեցին իրական պատմական փաստերի վրա հիմնված թատերական ներկայացումներ:
«Հովվի փառատոն»-ի երկրորդ օրն անցկացվեց Գավառ քաղաքից 10 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող Սուրբ Խաչ լեռան փեշերին: Փառատոնն ուղեկցվեց սարվորի կյանքի նկարագրական դրվագներով՝ ոչխարի խուզ, կիթ, սարվորի կողմից պատրաստած բնամթերքի ցուցահանդես-վաճառքով, ազգային երգ ու պարով, ազգային խաղ-մրցույթներով, ձիավարությամբ, տեղական արտադրանքների ցուցահանդես-վաճառքով ու պարգևատրումներով, տեղում պատրաստված գառան խաշլամայի ու փռի կարտոֆիլի հյուրասիրությամբ:
«Հովվի փառատոն»-ը եզրափակվեց «Փախլավայի օր» միջոցառմամբ, որի ընթացքում իրականացվեց տաղավարային ցուցադրություն վաճառք, որում ներկայացված էին ավանդական փախլավան, գաթան, շաքարլոխումը, ինչպես նաև՝ Գավառում արտադրվող հացաբուլկեղեն, տարբեր անուշեղեններ, տարածքին բնորոշ այլ ապրանքներ, թեմատիկ ձեռքի աշխատանքներ: Միաժամանակ տեղի ունեցավ փախլավայի պատրաստման վարպետաց դաս, տեղում պատրաստվեց փախլավա:
Փառատոնն իրականացվեց «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ-ի և «Սարվոր տուրիզմ»-ի նախաձեռնությամբ' ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության Կոմիտեի և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ։
Ողջ ընթացքում հնչեց ավանդական երգն ու պարը:
Գնահատելի է, որ նման միջոցառման կազմակերպմամբ ուշադրություն է հրավիրվում հնուց ավանդված հովվական կյանքին, ոլորտում առկա հիմնախնդիրներին, գյուղատնտեսության և տուրիզմի զարգացման հեռանկարներին, ավանդական ուտեստների պատրաստմանն ու արհեստների պահպանմանը։ Կարծում եմ, որ միջոցառման ամեն մի դրվագ ծառայեց իր հիմնական նպատակին՝ գրավելով ներկաների ուշադրությունը և գեղագիտական հաճույք պատճառելով բոլոր մասնակիցներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52