Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարեն Սարգսյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության ընդունման 28-ամյակի կապակցությամբ

05.07.2023

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ:
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի և ընդունի Սահմանադրությունը ոչ միայն որպես իրավունք ու պարտականություն, այլ նաև արժեհամակարգ:
Սահմանադրության հաստատնման շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն` մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով:
Ժողովրդավարական երկրում Սահմանադրությունն է պետության ու պետականության առանցքը և երկրի անկախությունը երաշխավորող կարևորագույն ինստիտուտը:
Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալն ու դրանց համընթաց քայլելով՝ ազգային նվիրական իղձերն ու նպատակները կյանքի կոչելը:
Որքան բարձր լինի սահմանադրականության գիտակցումը յուրաքանչյուրիս մեջ, այնքան ժողովրդավար կլինի մեր երկիրը։
Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52