Նորություններ
Գեղարքունիքի մարզի երաժշտական դպրոցների սաները մասնակցեցին Երևանում մասնակցեցին տարեվերջյան հաշվետու համերգին
04.07.2023
«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը ստեղծվել և գործում է 2007 թվականից ու ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում:
Հիմնադրամի մեթոդիստները պարբերաբար այցելում են Գեղարքունիքի մարզ և մեթոդական աշխատանքներ իրականացնում մարզի արվեստի, երաժշտական և գեղարվեստի դպրոցների աշակերտներին և մանկավարժնեերին, ինչպես նաև վերապատրաստում են մանկավարժներին ու վարպետության դասեր անցկացնում նրանց համար: Հիմնադրամի կողմից դպրոցներին տրամադրվում է նաև անհրաժեշտ երաժշտական գրականություն:
2023 թվականի հունիսի 29-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից կազմակերպվեց ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգ, որին մասնակցում էին մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների շնորհալի սաները:
Գեղարքունիքի մարզից համերգին մասնակցեցին համերգին և ելույթ ունեցան Գավառ քաղաքի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանի աշակերտ Նորիկ Մելքոնյանը /դասատո՝ Թամարա Դաշտոյան/ և Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի փողային բաժնի շեփորի 3-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Ավետիսյանը /դասատու՝ Գուրգեն Բաբայան/: Նրանք լավագույնս հանդես եկան և արժանացան հանդիսատեսի համակրանքին: Մինչ համերգը սկսելը ներկաները մասնակցեցին նաև շնորհալի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին: