Նորություններ
ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը Գեղարքունիքի մարզում էր
04.07.2023
Սույն թվականի հունիսի 30-ին` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հրավերով մարզ էր այցելել ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը:
Մարզպետը, Ջրային կոմիտեի նախագահը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը և Գեղարքունիք ՋՕԸ-ի տնօրեն Արտաշ Սարդարյանը շրջեցին Մարտունի քաղաքում, դիտարկեցին սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող Կոմիտաս և Գարեգին Նժդեհ փողոցներում ասֆալտապատման աշխատանքների ժամանակ իհայտ եկած խնդիրները` կապված կոյուղու համակարգի տեխնիկական վիճակի հետ:
Համապատասխան մասնագետների հետ ծավալվեց քննարկում` առկա թերությունները հնարավորինս սեղմ ժամկետներում շտկելու համար: