Նորություններ
Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալի բակում օծվել է նորակառույց Սուրբ Աստվածածին մատուռը
03.07.2023
Հունիսի 30-ին Վարդենիսի զինվորական հոսպիտալի տարածքում կատարվել է նորակառույց Սուրբ Աստվածածին մատուռի օծման արարողությունը, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Գարեգին Պողոսյանը, այլ պաշտոնյաներ։
Մատուռն օծվել է ձեռամբ Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն արք. Միրզախանյանի, աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վրդ. Բարսեղյանի և Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վրդ. Սարգսյանի։
Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 2020 թվականին՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ Դադիվանքից բերված և Վարդենիսի զինվորական հոսպիտալի տարածքում տեղադրված խաչքարի տեղում` զինվորական հոսպիտալի գլխավոր բժշկի և մի խումբ վարդենիսցիների նախաձեռնությամբ:
Միջոցառմանը ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի «Սասուն» ազգագրական երգի ու պարի համույթի սաները։