Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

03.07.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է Մարտունու համայնքապետարանի շենքը, առանձին ծրագրով շենքի կարիքների համար ձեռք է բերվել գույք, գազատար է կառուցվել Նարեկացի եւ Իշխան Խաչատրյան փողոցներում, մայթերի կառուցման եւ սալարկման աշխատանքներ են իրականացվել Գետափնյա-2, Կոմիտաս, Գարեգին Նժդեհ, Կարապետյան եւ Վարդան Մամիկոնյան փողոցներում, իսկ Գարեգին Նժդեհ, Կոմիտաս եւ Գետափնյա-2 փողոցների հիմնանորոգման աշխատանքները տեղափոխվել են 2023 թվական եւ մեկնարկել այս տարվա մայիս ամսից։
 Մարտունու համայնքապետարանի շենքի հիմնանորոգման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 40 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է համայնքապետարանի 2-րդ եւ 4-րդ հարկերի 24 աշխատասենյակ եւ նիստերի դահլիճը։ 777 քառակուսի մետր մակերես կազմում են աշխատասենյակները, 245 քառակուսի մետր՝ նիստերի դահլիճը եւ նախասրահը։ Իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, անցկացվել է ջեռուցման համակարգ, տեղադրվել են նոր պատուհաններ եւ դռներ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2023 թվականի մարտին։
Մարտունու համայնքապետարանի շենքի կարիքների համար ձեռք է բերվել գույք «Ծովինարի, Զոլաքարի մանկապարտեզների, Վարդենիկի երաժշտական դպրոցի եւ համայնքապետարանի կարիքների համար գույքի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 88 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Մարտունու համայնքապետարանի գույքի ձեռքբերման համար ծախսվել է շուրջ 30 միլիոն դրամ։
Ծրագրերի ավարտի արդյունքում Մարտունու համայնքապետարանն ապահովվել է ժամանակակից պայմաններով հագեցած նիստերի դահլիճով եւ աշխատասենյակներով։
 Մարտունի քաղաքի Գետափնյա-2, Կոմիտաս, Գարեգին Նժդեհ, Կարապետյան եւ Վարդան Մամիկոնյան փողոցների մայթերի կառուցման եւ սալարկման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 318 միլիոն 249 հազար 600 դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Բացառությամբ Կարապետյան փողոցի, որի երթեւեկելի մասի, մայթերի եւ ջրահեռացման համակարգի հիմնանորոգումը տեղափոխվել է 2023 թվական, մնացած տեղերում իրականացվել է մայթերի կառուցում եւ սալիկապատում՝ 3503 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ 7695 քառակուսի մետր մակերեսով։
 Մարտունի քաղաքի Նարեկացի եւ Իշխան Խաչատրյան փողոցների գազիֆիկացման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 18 միլիոն 600 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Կառուցվել է 1800 գծամետր երկարության ստորգետնյա գազատար։
Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենա Մարտունու նորաստեղծ թաղամասերի շուրջ 200 տնտեսություն։
Գարեգին Նժդեհ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 151 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 1100 մետր երկարության եւ 6154 քառակուսի մետր մակերես ունեցող ճանապարհ՝ ջրահեռացման համակարգի կառուցմամբ։
 Կոմիտաս փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 71 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Նախատեսվում է Կոմիտաս փողոցում ասֆալտապատել 600 մետր երկարության եւ 5312 քառակուսի մետր մակերես ունեցող ճանապարհ՝ ջրահեռացման համակարգի կառուցմամբ։
Գետափնյա-2 փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 63 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Գետափնյա-2 փողոցի ասֆալտապատում՝ 600 գծամետր երկարությամբ եւ 2500 քառակուսի մետր մակերեսով՝ ջրահեռացման համակարգի կառուցմամբ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսի 15-ից եւ կավարտվեն այս տարվա ընթացքում։
Այսպիսով՝ Մարտունի քաղաքի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արծեքը կազմել է 749 մլն 849 849 հազար ՀՀ դրամ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52