Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայրավանքում հավատավորները հաղորդվեցին Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքին

03.07.2023

Հուլիսի 2-ին` Հոգեգալստյան տոնին հաջորդող 5-րդ կիրակին` Հայրավանքի ուխտի օրը, ընկալյալ կարգի համաձայն, այս տարի ևս Մայր Աթոռ Ս. Էջմիածնից` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Հայրավանք էր բերվել Տիրոջ Խաչափայտի Սրբազան մասունքը։
Հանդիսապետությամբ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Պարթև վրդ. Բարսեղյանի, աղոթակցությամբ Հայրավանքի վանահայր հոգեշնորհ Տեր Բաբկեն վրդ. Սալբիյանի և թեմի քահանայից դասի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Սրբազան մասունքը Հայրավանք էր բերել Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն հոգեշնորհ Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանը, ով քարոզեց ըստ օրվա խորհրդի` մաղթելով ներկաներին Կենարար Խաչի շնոհաբեր զորությամբ գոտեպնդվել և Տիրոջ օգնականությամբ ամրանալ ու զորանալ:
Սրբազան մասունքով եկեղեցում կատարվեց նաև Գավառ համայնքի նորակոչիկների, ինչպես նաև` ներկա զինվորների օրհնության կարգ, որոնց իր հայրական օրհնությունը, հորդորն ու խրատը բերեց առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վրդ. Բարսեղյանը:
Հայրավանքի եկեղեցու բակում օրվա առթիվ ելույթ ունեցան Գավառ համայնքի մշակութային հաստատությունների սաներն ու պարային խմբերը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 11:28:43