Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ քաղաքում դիտարկեց բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգման և փողոցների սալարկման աշխատանքները

30.06.2023

Ճամբարակ կատարած աշխատանքային այցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը դիտարկեց 2021-2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի, Գարեգին Նժդեհի, Սեպտեմբերի 21-ի մի շարք բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում իրականացված ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 136 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը Ճամբարակի համայնքապետարանը։
Ասֆալտապատվել է բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները՝ 11 հազար 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից 9218 քառակուսի մետրը կազմում են բակային հատվածները, 2098 քառակուսի մետրը՝ մայթերը։
Ծրագրի իրականացման արդյունքում Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան 10 շենքերի շուրջ 320 ընտանիք արդեն օգտվում են ասֆալտապատ բակային տարածքներից և մայթերից։
Ճամբարակ քաղաքում Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ նաև Նարեկացի փողոցը Վերին Ճամբարակ թաղամասին կապող հետիոտնային սալարկված ճանապարհի վիճակին։
Իրականացված ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 16 միլիոն 830 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատվել է 375 քառակուսի մետր, սալարկվել 300 քառակուս մետր մակերեսով հետիոտնային ճանապարհ։
Ճամբարակում մարզպետի վերջին կանգառը Բաբաջանյան փողոցում էր։ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ճամբարակ քաղաքում սալարկվել է նաև Բաբաջանյան փողոցը և ասֆալտապատվել գերեզմանոցի մուտքը։
Ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 102 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում գերեզմանոց տանող ճանապարհն ասֆալտապատվել է 400 քառակուսի մետր մակերեսով, Բաբաջանյան փողոցում սալարկվել է 2500 քառակուսի մետր ճանապարհ։
Դիտարկելով իրականացված աշխատանքները, մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ մեկնարկած բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն և ավարտին հասցվեն սահմանված ժամկետում՝ առանց թերությունների և բացթողումների։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52