Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ համայնքում դիտարկեց ընթացքի մեջ գտնվող շինարարական ծրագրերը

30.06.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակ քաղաքում, որտեղ, հերթական անգամ, դիտարկեց ՀՀ կառավարության կողմից 2021-2022 թվականներին սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը։
Մարզպետին ուղեկցում էր Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, մարզպետի աշխատակազմի և Ճամբարակի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։
Մարզպետը նախ այցելեց Արցախյան 44-օրյա պատերազմում Ճամբարակցի 36 զոհերի հիշատակին կառուցվող հուշահամալիրի շինհրապարակ, ծանոթացավ կատարվող աշխատանքներին։
Հուշահամալիրի կառուցման եւ «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 88 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի աշնանը և իրականացվել են ընդհանուր աշխատանքների ավելի քան 60 տոկոսը։
Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականի օգոստոսի վերջերին։
Այնուհետև Գեղարքունիքի մարզպետն այցելեց Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակ, որտեղ ընթանում էին հիմքի կառուցման աշխատանքներ։
Մոտ 450 աշակերտ տեղով դպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2023 թվականի մարտ ամսին և նախատեսված է ավարտին հասցնել 2025 թվականի մայիս ամսին։
Ծրագրի արժեքը կազմում է 1 միլիարդ 800 միլիոն դրամ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական Զարգացման Բանկի կողմից։
Շինարարական օբյեկտներ կատարած այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրներին, նկատված թերությունների շուրջ արեց դիտողություններ եւ առաջարկություններ՝ սեղմ ժամկետներում դրանք շտկելու համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52