Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 598 միլիոն 856,9 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար

29.06.2023


ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի հերթական նիստում՝ 2023 թվականի հիմնանորոգման ծրագրով նախատեսված գումարից 1 միլիարդ 598 միլիոն 856,9 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզում ճանապարհաշինական աշխատանքները շարունակելու կամ սկսելու համար։

Այդ թվում՝

Միջպետական  նշանակության ավտոճանապարհներ
714 837,7 հազար դրամ է հատկացվել Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ66+000-կմ80+000 հատվածի հիմնանորոգման համար
317 993,2 հազար դրամ է հատկացվել Մ-11, Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ25+500-կմ29+200 հատվածի հիմնանորոգման համար


Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ
325 366,0 հազար դրամ է հատկացվել Հ-39, /Մ-10/ - Գավառ - /Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ4+300-կմ7+700 հատվածի հիմնանորոգման համար
Մարզային նշանակության ավտոճանապարհներ
240 660,0 հազար դրամ է հատկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի Փոստի մոտից դեպի Կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի 1.2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման համար 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52