Նորություններ
Զորակոչի հերթական արարողությունը տեղի ունեցավ Սևան համայնքում
29.06.2023
2023 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը Գեղարքունիքի մարզում անցկացվեց հունիսի 28-ին՝ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Սևանի տարածքային բաժնում հաշվառված զորակոչիկների շրջանում։
Զորակոչը մեկնարկեց հանդիսավոր արարողություններով, ուղեկցվեց ողջույնի, շնորհավորանքի և բարեմաղթանքների խոսքերով։
Արարողությանը մասնակցեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Սևանի տարածքային բաժնի պատասխանատու աշխատակիցներ, մարզպետի աշխատակազմի, Սևանի համայնքապետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։
Բանակ ճանապարհվելուց առաջ նորակոչիկներն այցելեցին Սևանի Սրբոց Հրեշատակապետաց եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ նորակոչիկների օրհնության կարգ, բաժանվեցին նվերներ։
Առաջիկա օրերին ամառային զորակոչի արարողություններ տեղի կունենան նաև Գավառ, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում։