Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

28.06.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Անտառամեջ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է վարչական շենքը, կառուցվել արտաքին լուսավորության ցանց։
Անտառամեջ բնակավայրի վարչական շենքի պայմանագրային արժեքը կազմել է 9 միլիոն 60 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտի հասցվել մինչեւ տարեվերջ։
Իրականացվել է Անտառամեջի վարչական շենքի ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ, հատակի նորացում, բուժկետի նորոգում, բակային տարածքի բարեկարգում, սանհանգույցի կառուցում։
 Անտառամեջի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 80 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերին եւ ավարտվել նույն տարվա վերջին։
Ծրագրի իրականացման արդյունքում Անտառամեջում կառուցվել է 1026 մետր ընդհանուր երկարության լուսավորության ցանց։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 30 լուսատու։
Անտառամեջն իր պատմության մեջ արտաքին լուսավորության ցանց ունենում է առաջին անգամ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52